3358 դիտում
10:04 21-11-2020
«Իմ քայլը» կմասնակցի, բայց դեմ կքվեարկի ԼՀԿ-ի նախագծին. որոշումը կայացված է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գալ և մասնակցել նոյեմբերի 26-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, սակայն դեմ քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախագծին։
Ինչպես հայտնի է, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով ցանկանում են վերացնել Հայաստանում տիրող ռազմական դրությունը: Որպես դրա հիմնավորում՝ ընդդիմադիր խմբակցությունը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունը, որն արվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին:
«Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` շփման գծի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում, հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր՝ 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով:
Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը»,- ասվում է հիմնավորման մեջ:
Այս առաջարկին կողմ է նաև ԲՀԿ-ն, սակայն ոչ իշխող խմբակցությունը, որն առհասարակ համաձայնություն չէր տալիս քննարկմանը, իսկ հիմա նիստ կլինի, սակայն նրանք դեմ կքվեարկեն։
Հավելենք, որ որոշում է կայացվել խորհրդարանում այդ նախագծի քննարկման համար ժամային սահմանափակում չանել և այն քննարկել առանց ժամային սահմանափակման»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2309 դիտում
20:22 05-12-2019
Խորհրդարանական ընդդիմությունը դեմ կքվեարկի 2020 թվականի պետբյուջեի նախագծին
1817 դիտում
16:22 14-11-2018
ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության աշխատանքին և կողմ կքվեարկի հաջորդ տարվա բյուջեի նախագծին
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»