Հարազատներն ու ընկերները որոնում են 30-ամյա վիրավոր զինվորին
Հարազատներն ու ընկերները որոնում են 30-ամյա Սարգիս Մարտունիկի Հարթենյանին:
Ըստ հարազատների տված տեղեկությունների՝ Ս. Հարթենյանը, ով Գյումրիից է, վիրավորում է ստացել Մատաղիսում, հետո տեղափոխվել է Մարտակերտ, այնուհետև՝ Ստեփանակերտ:
Հայտնի է, որ վիրավոր զինվորի ծնոտն են վիրահատել, իսկ զինվորին օգնություն ցուցաբերած բժիշկն ասել է, որ նա մեկ ամիս չի կարողանալու խոսել:
Տեղեկությունների դեպքում խնդրում ենք զանգահարել [b]093-70-40-21[/b] հեռախոսահամարին: