ՀՖՖ-ն շարունակում է միջոցառումների շարքը արցախցի երեխաների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կարևորելով հումանիտար առաքելության դերը այս օրերին՝ ՀՖՖ-ն շարունակում է անցկացնել միջոցառումների շարք Հայաստանում հանգրվանած արցախցի երեխաների համար, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականի անդամները և ՀՖՖ ներկայացուցիչներն այցելել էին Հավաքական թիմերի մարզական կենտրոն, որտեղ ժամանակավորապես հանգրվան գտած 160 արցախցի ընտանիքների երեխաների հետ անցկացրին տարբեր խաղեր, իսկ վերջում երեխաները ստացան նվերներ ՀՖՖ-ի և Տալլինի «Արարատ» ակումբի կողմից։