20-ամյա զինվորին որոնում են հարազատներն ու ընկերները
Հարազատներն ու ընկերները որոնում են 20-ամյա Գևորգ Սեյրանի Ներսիսյանին, ով ծառայության է եղել Արցախի Հանրապետության «Մարտունի 3»-ում։
Պատերազմի օրերի ընթացքում հարազատները նրա մասին վերջին անգամ տեղեկություններ ունեցել են հոկտեմբերի 11-ին։
Հարազատներն ու ընկերները խնդրում են՝ ովքեր տեղեկություներ ունեն զինվորի մասին, կարող են զանգահարել [b]094 365059[/b]։