211652_close_icon
views-count2364 դիտում article-date 12:08 20-11-2020

Բակո Սահակյանը ցավակցել է «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանի ընտանիքին

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանի ընտանիքին, որում ասված է․ «Խոր ցավով տեղեկացա ռազմական, հասարակական գործիչ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մահվան մասին։ Մանվել Գրիգորյանն ակտիվ մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի նորագույն պատմության փառավոր հաղթանակների կերտման գործում։ Արցախյան ազատամարտի հենց առաջին օրվանից նա զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ կամավորական գումարտակի հրամանատարից դառնալով լեգենդար գեներալ։ 1992-1996 թվականներին Մանվել Գրիգորյանը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։ Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար նա արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։ Անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա զինակից ընկերներին»։

Նմանատիպ նյութեր