211652_close_icon
views-count2398 դիտում article-date 17:18 19-11-2020

Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ապարանի շրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Տավուշի ավտոճանապարհներին՝ ձնախառն անձրև։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժինը, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ [b]Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:[/b] Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին [b]խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: [/b]

Նմանատիպ նյութեր