«Արցախ» հեռուստաընկերության անդրադարձը «ՇՈՒՇԻ. 48 ԺԱՄ» նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«ՇՈՒՇԻ. 48 ԺԱՄ» [url=https://www.facebook.com/HamazkayinCentral/videos/10155488741761882]Համազգային հայ կրթական և մշակութային միության[/url] նոր նախագիծը նվիրված էր Շուշի քաղաքին:
Երիտասարդ, տաղանդավոր 10 լուսանկարիչներ ունեին ընդամենը 2 օր Շուշի քաղաքի մասին իրենց լուսանկարչական նովելը պատրաստելու համար:
Մասնակիցների աշխատանքը համակարգում էր հայտնի վավերագրող -լուսանկարիչ Գերման Ավագյանը:
Հատուկ նախագծին մասնակցելու համար Վրաստանից ժամանել էին լուսանկարիչ - վավերագրողներ Յուրի Մեչիտովը և Մայա Դեիսաձեն:
[url=https://www.facebook.com/HamazkayinCentral/videos/10155488741761882]Համազգայինը[/url] նախատեսում է հանրությանը ներկայացնել «ՇՈՒՇԻ. 48 ԺԱՄ» եռալեզու պատկերագիրքը: