ԵՄ-ն 3 մլն եվրո է հատկացրել ԼՂ-ում հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը
Եվրամիությունը արտակարգ օգնություն ցուցաբերելու համար 3 մլն եվրո է հատկացրել ԼՂ-ում հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, փոխանցում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10043411]tass.ru[/url]-ն։
«Եվրահանձնաժողովը Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով առավել տուժած քաղաքացիական անձանց կենսական անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար հայտարարել է մարդասիրական աջակցության համար լրացուցիչ 3 մլն եվրո հատկացնելու մասին»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ այդ ֆինանսավորումը կատարվում է ի հավելումն հոկտեմբերի սկզբից տրամադրված 900 հազար եվրոյի։