211652_close_icon
views-count125626 դիտում article-date 13:47 19-11-2020

Երևանում անհայտ անձը խաբեությամբ տիրացել է լեգենդար «Եղնիկներ» զորամասի զինվորականի երեխայի հեծանիվին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում խարդախություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 16-ին Երևանում Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում անհայտ անձը մոտեցել է նշված հատվածում գտնվող հեծանվորդ 14-ամյա Դ․Ի-ին և վերադարձնելու պայմանով նրանից վերցրել է «Տոտեմ» տեսակի հեծանիվը։ Սակայն կարճ ժամանակ անց անհայտ անձը, երեխային թողնելով փողոցում, խաբեությամբ տիրանալով հեծանիվին, հեռացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Դ․Ի․-ի հայրը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի լեգենդար «Եղնիկներ» զորամասի շտաբի պետ Ս․ Իվանյանն է։ Եվ մինչ վերջինս իր լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի ու հերոս ու լեգենդար սպաների ու զինվորների հետ «Եղնիկներ»-ում պոստերն են պահում, Երևանում ինչ-որ ստահակ երեխայի հեծանիվն է գողանում։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր