Հարազատներն ու ընկերները որոնում են 21-ամյա կամավորականին, ում մասին սեպտեմբերի 30-ից տեղեկություն չունեն
Հարազատներն ու ընկերները որոնում են 21-ամյա Արմեն Մաղաքելի Միրգիյանին։ Վերջինս թուրք-ադրբեջանական պատերազմի ժամանակ, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ որպես կամավորական եղել է «Եղնիկներ»-ում։
Վերջին անգամ հարազատների հետ կապ է հաստատել սեպտեմբերի 30-ին։
Հարազատները խնդրում են նրա մասին տեղեկություներ ունենալու դեպքում զանգահարել [b]055 500033, 055 050033, 095 631610[/b] հեռախոսահամարներով։