Շուշիում սպանել են Նշան Մունչյանի եղբորը
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նշան Մունչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրեր առաջ Շուշիում՝ իր իսկ տանը, ադրբեջանցիների կողմից սպանվել է իմ մեծ եղբայրը՝ Աշոտ Առաքելի Մունչյանը, ծնված 1951թ.:
Երեկ տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը Եռաբլուրում: Ես և իմ ընտանիքը սգում ենք իմ եղբոր և Արցախում զոհված բոլոր նահատակների հիշատակը»: