ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է բողոքի ցույցերը Հայաստանում
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերն իրավիճակի ապակայունացման չեն հանգեցնի Լեռնային Ղարաբաղում և չեն սպառնա երեք երկրների ղեկավարների միջև տարածաշրջանի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի դրույթների իրագործմանը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է [url=https://ria.ru/20201118/armeniya-1585124399.html]ria.ru[/url]-ն:
«Հույս ունենք, որ Հայաստանում իրադարձությունները իրավիճակի ապակայունացմանը չեն հանգեցնի, ինչն այդ թվում կսպառնա ստորագրված հայտարարությանը»,- ասել է Ռուդենկոն: