211652_close_icon
views-count3394 դիտում article-date 17:39 02-10-2014

ՀՀ վարչապետն առևտրականներին խոստում է տվել. վերջիններս որոշել են 3 օրով դադարեցնել բողոքի ցույցերը

«Շրջանառության մասին հարկի» դեմ բողոքող առեւտրականների դժգոհությունները լսելով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է քննարկել նրանց դժգոհությունները եւ 3 օրից պատասխանել, թե ինչ լուծումներ կարող են առաջարկել։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b] -ի թղթակցի հետ զրույցում ասաց առեւտրական Սուրեն Պետրոսյանը: Միաժամանակ նա ավելացրեց, որ հավանաբար 3 օր կդադարեցնեն բողոքի ցույցերը: Մինչեւ այդ առեւտրականները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին, որ եթե խնդրին դրական լուծում չտան, այլընտրանք չունենալով գնալու են Կիևյան կամուրջ և մեկը մյուսի հետևից նետվեն կամրջից ցած, հակառակ դեպքում գործազուրկ դառնալով՝ աստիճանաբար սովի են մատնվելու, ինչն ավելի ցավոտ է դարձնելու մահը:

Նմանատիպ նյութեր