Հայաստանի հավաքականի նախախաղային մարզում անցկացրեց Կիպրոսում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումից առաջ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Խոակին Կապառոսի գլխավորած թիմի նախախաղային մարզումը տեղի է ունեցել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը նոյեմբերի 18-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ GSP ստադիոնում (Երևանի ժամանակով 21:00-ին):