Տալինում Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին նախախաղային մարզում անցկացրեց Տալինի «Ա Լը Կոք» ստադիոնում, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Մարզմանը չի մասնակցել Վարազդատ Հարոյանը, որը Վրաստանի դեմ նախորդ խաղում ստանալով Ազգերի Լիգայի այս խաղարկությունում իր երկրորդ զգուշացումը՝ որակազրկված է, և չի կարող մասնակցել Էստոնիայի դեմ առաջիկա հանդիպմանը։
Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Տալինի «Ա լը Կոք» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։