Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում. Պուտին
[url=https://www.tert.am/am/news/2020/11/17/putin/3445380]tert.am[/url]-ը գրում է. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, դեռևս պահպանվում է ստատուս-քվոն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս կարգավորել իրավիճակը հեռանկարում»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը:
«Ամենակարևորն այն է, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը»,- Պուտինն ասել է Россия 24 հեռուստաալիքի եթերում:
ՌԴ նախագահը նաև ասել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում: Ըստ նրա՝ այդ հարցն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ:
«Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: