Լուսանկարը սեփական է, աչքիս տեսածն եմ արձանագրել, շատ ավելին կա արձանագրված. Արսեն Բաբայան
Անհայտ անձինք հարձակվել են Ադեկվադ միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանիի վրա և դանակահարել նրան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երկու օր առաջ, երբ դավաճանական իշխանության դավաճան ղեկավարը բռնության ակնհայտ կոչեր արեց, ՀՀ ԱԱԾ-ին հորդորեցի անհապաղ զբաղվել խնդրով և կանխել հնարավոր բռնությունները:
Ցավոք ԱԱԾ-ն և իրավապահ մյուս մարմինները ոչինչ չձեռնարկեցին, որի հետևանքը չուշացավ:
Դավաճան Նիկոլի կողմից ստեղծվող հրոսակախմբերի անդամներին տեղեկացնում եմ, որ բոլորիդ ինքնությունը պարզելը կարճ ժամանակի խնդիր է, իսկ խիստ պատասխանատվությունն անխուսափելի, որը վրա կհասնի իրական հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Այս րոպեից մտածեք ձեր ու պետության ապագայի մասին, դեռ կարող եք ճիշտ որոշում ընդունել:
Հ.Գ. Լուսանկարը սեփական է, աչքիս տեսածն եմ արձանագրել: Շատ ավելին կա արձանագրված»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Անհայտ անձինք հարձակվել են Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա և դանակահարել նրան: Երկու օր առաջ,...
Posted by Arsen Babayan on 2020 թ. նոյեմբերի 16, երկուշաբթի