211652_close_icon
views-count14591 դիտում article-date 20:24 16-11-2020

Զորի՛կ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը, իսկ հիմա գնա Ազատության հրապարակ, պատմիր դավաճանի արարքների մասին․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Իմ կողմից փաստաթղթի հրապարակումից քիչ անց, Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց: Ցավում եմ, որ դա չարեց դավաճանի կողմից կապիտուլյացիայի ստորագրման փաստի հրապարակումից րոպեներ անց: Զորի’կ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը: Խոստանում եմ, որ երբ լինի ձեր բոլորի դատը, ես կվկայեմ քո օգտին: Կպատմեմ քո պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների մասին, բայց ստիպված կլինեմ խոսել նաև քո թուլությունից: Եթե լինեիր ուժեղ, ժամանակին կխոսեիր՝ կանգնեցնելով աղետը: Բայց գոնե հիմա եղար առաջինը՝ ցույց տալով հայրենիքի դավաճանի կողքին չլինելու վճռականությունդ: Իսկ հիմա մի կանգնիր, ապաշխարիր, գնա Ազատության հրապարակ, պատմիր դավաճանի արարքների մասին: Պատմիր, որ ներվես: Պատմիր, որ քեզ կարողանանք օգնել: Նույնը խորհուրդ եմ տալիս ներկա և նախկին բոլոր պաշտոնյաներին: Իսկ վերջում ասեմ, որ ես գալու եմ բոլորի հետևից, բոլոր նրանց, ովքեր կմնան վիժվածքի կողքին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր