Մրցաշրջանի ավարտին Մխիթարյանը կարող է հայտնվել ազատ գործակալի կարգավիճակում
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է հայտնվել ազատ գործակալի կարգավիճակում, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
«Ռոման» 31-ամյա Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը Լոնդոնի «Արսենալից» ձեռք է բերել 2020 թվականի ամռանը:
Մխիթարյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: «Ռոման» ունի պայմանագիրը 1 տարով երկարաձգելու հնարավորություն, հակառակ դեպքում հայ ֆուտբոլիստը կհայտնվի ազատ գործակալի կարգավիճակում:
Նշվում է, որ «Ռոմայի» ղեկավարությունը գոհ է ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային ընտրանու մրցելույթներից, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/116703/?fbclid=IwAR3_noYggg94ktUpNh5u5SdI14kLLcyK-DnBdpi7vRqG590SVLUVA_YSyIc]Sport.News.am[/url]-ը: