Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը վարակված է եղել կորոնավիրուսով
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հաստատել է, որ վարակված է եղել կորոնավիրուսով:
«Այո, ես վարակված եմ եղել, սակայն ինձ մոտ ամեն ինչ շատ թեթև է եղել: Հիմա ամեն ինչ կարգին է»,- ասել է մարզիչը:
Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ անգլիացի մասնագետի թեստը դրական է եղել, սակայն դա թաքցրել է ֆուտբոլիստներից: