Երևանում թալանել են «Պիցցա գրանդե» բիզնես կենտրոնում գործող «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն․ գողոնը կազմում է մոտ 45 հազար դոլար
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 15-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացել Երևանի բնակիչ Գևորգ Խաչատրյանից, ով հայտնել է, որ նոյեմբերի 14-ին ժամը 20։30-ից հետո անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով մուտք են գործել Վազգեն Սարգսյան փողոցում գործող «Պիցցա Գրանդե» բիզնես կենտրոնում տեղակայված «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ և գրասենյակի աշխատասեղանի պահոցից հափշտակել են գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև մտել են տնօրենի աշխատասենյակ և այնտեղից տարել են երկաթյա չհրկիզվող պահարանը։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և փորձաքրեագետները։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ գողը կամ գողերը այնտեղից հափշտակել են մոտ 45 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ Գ․ խաչատրյանը աշխատում է «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: