Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց․ ԱԳՆ-ն հերքում է Փաշինյանին
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ պատերազմի տարբեր փուլերում ձեր սեղանին տարբեր փաստաթղթեր են դրվել, որոնք ըստ որոշ մարդկանց պնդումների, բոլորն էլ ավելի նպաստավոր են եղել, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին, այդպիսի բան չի եղել: Եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչը պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում Շուշին և առանց որևէ կարգավիճակի: Պատերազմից առաջ էլ է այդպես եղել: Այդպես է եղել 2016 թվականից, եւ ապրիլյան պատերազմը այդ վերջին զանգն էր այս պատմության: Այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:
Posted by Anna A. Naghdalyan on 2020 թ. նոյեմբերի 16, երկուշաբթի