211652_close_icon
views-count21886 դիտում article-date 15:24 16-11-2020

Մենք էսպես երեխա տված-կորցրած վիճակի մեջ՝ խեղդում-զանգում են, գցում են սև ցուցակներ, դատուդատաստան. անհետ կորած զինվորի հայր․ 168.am

«Կենդանի երեխեք կան ինչ-որ տեղեր թաքնված, շատ ինֆորմացիա կարող եմ տալ, բայց խնդրանքով ասել են՝ ոչ մի անուն-ազգանուն չեմ տա»,- Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորած զինվորների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Արթուր Կիրակոսյանը: Գրում է [url=https://168.am/2020/11/16/1408106.html?fbclid=IwAR2LUp5z1tYTHQyqINKjLTITXlbtH4HaVumm4vEbar9loojmYcFJe-VhBtM]168.am[/url]-ը։ Նա հավելեց, որ իրեն այս պահին ոչինչ չի հետաքրքրում՝ բացի որդու ճակատագրից. «Իմ էրեխեն է հետաքրքրում, 19 տարեկան էրեխեն, երկու անգամ ավտոմատ կրակած, գիտեմ, թե ինչ հրաման է եղել ու ինչ ձևով են երեխեքին տարել էդ տվյալ տեղը, անուններ չեմ կարող ասել: Ուղղակի կարող է հույս կա, որ երեխեքը ողջ են… ձյունը որ եկավ, ժողովուրդ ջան, երեխեքը արդեն սովից են մահանալու, ցրտից են մահանալու, էլ արդեն սենց հնարավոր չէ, անընդհատ խաբում են մեզ, էլ չեմ կարողանում»: Անհետ կորած զինծառայողի հայրը հավելեց, որ խնդիրներ են առաջանում նաև բանկերի հետ. «Տանջված, սթրեսի մեջ մենք էստեղ խեղդվում ենք, էդ բանկային համակարգերը, էդ հարկադիրը գոնե մեզ հանգիստ թողնեն, մի քիչ հետաքրքրվեն էս ընտանիքների էս ծանր պայմաններով: Մենք էսպես երեխա տված-կորցրած վիճակի մեջ՝ խեղդում- զանգում են, գցում են սև ցուցակներ, դատուդատաստան, գոնե մի քիչ մարդ լինեն, խնդրում եմ, հերի՛ք ա էլի: Բայց առաջնահերթ ես իմ երեխուն եմ ուզում գտնել, թող զբաղվեն բոլոր հանձնաժողովները՝ ՊՆ-ն, ռուսները, թող զբաղվեն ոչ թե մենակ Շուշիով, այլ մյուս տեղերն էլ փնտրեն, քանի որ չեն թողնում ասենք, որ տերիտորիաները, արագ տեմպերով հետաքրքրվեն, էդ կողմերը փնտրեն, որովհետև կարող է կենդանի երեխեք կան, ու ճիշտ կարող ա իրենք տվյալներ տան ու իմանան՝ սա ոնց է կատարվել, որ էսքան մեծ գումարտակը կորել է»: Անհետ կորած մյուս զինծառայողի հայրը՝ Շիրակի մարզից Տոնականյան Գոռը, նշեց, որ ոչ մի գործողություն չի կատարվել ցայսօր. «Արթիկ քաղաքից զինվորի հայր եմ, իմ տղան ևս չկա 40 օր: էստեղ մի մարդ հարց կա ՝ ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինի հայտարարությունը պաշտոնական տրված է, որ իր խաղաղապահ զորքերը սերտորեն համագործակցում են Միջազգային կառույցների հետ: Միջազգային կառույցը ո՞րն է, Կարմիր խաչն է: Մենք դիմում ենք տվել ՊՆ, որպեսզի նա ներկայացնի ցուցակներ՝ էս մեր զինվորների, ով կա, ով չկա՝ դե Աստված գիտե դա: Այսինք՝ այս աշխատանքները չեն կատարվում: Մենք ինչի՞ ենք եկել, էստեղ հավաքվել, պաշտպանության նախարարին ենք պահանջում, որպեսզի հասկանանք՝ ինքը Կարմիր խաչ տվել է՞: Մեր ՊՆ-ն պարտավոր է ցուցակներ ներկայացնելու Կարմիր խաչին, որ գրաված տարածքներում ապահովեն մեր զորքերի, մեր երեխեքի անվտանգ դուրս բերելը, կամ դիերը, կամ… Չի աշխատում Պաշտպանության նախարարությունը»: Տեսանյութը՝ [url=https://168.am/2020/11/16/1408106.html?fbclid=IwAR2LUp5z1tYTHQyqINKjLTITXlbtH4HaVumm4vEbar9loojmYcFJe-VhBtM]168.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր