211652_close_icon
views-count1971 դիտում article-date 15:08 16-11-2020

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Մ. Փաշայանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեում իրականացված բարեփոխումների համար: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել համակարգում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում նրա ներդրած ավանդը և ձեռքբերումները: Միքայել Փաշայանն իր աշխատանքային գործունեության ընթացքում էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը: Նրա ջանքերով իրականացված բարեփոխումների արդյունքում` Պետական եկամուտների կոմիտեում ներդրվել են թվային նոր գործիքներ և ժամանակակից լուծումներ, ակտիվացել է կոմիտեի միջազգային գործակցությունը տարբեր երկրների գործընկերների և միջազգային կառույցների հետ: ՊԵԿ նախագահը Միքայել Փաշայանին մաղթել է շուտափույթ ապաքինում և հաջողություններ հետագա նախաձեռնություններում: Ի նշան երախտագիտության՝ կոմիտեի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը Միքայել Փաշայանին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով:

Նմանատիպ նյութեր