2788 դիտում
11:34 16-11-2020
Ո՞վ, եթե ոչ՝ առաջնագծից վերադարձող զինվորը գիտի այդ հարցի պատասխանը. Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է իր գրառումը․ 168.am
Այսօր առավոտյան հերթական ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հանդես գալ առցանց մամուլի ասուլիսով և պատասխանել 12 լրատվամիջոցների հարցերի։ Գրում է [url=https://168.am/2020/11/16/1407790.html?fbclid=IwAR2HMa-Qhw3vxcgWuIgj-MPZFmPJbbr2HdMykDmQZsDti1WQ-TdNA4XY-aU]168․am[/url]-ը։
Իսկ երեկ գիշերամուտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր է դիտել և ապշած է տղաների խորագիտությունից։
«Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»,- գրել էր վարչապետը։
Այս գրառումից հետո հնչեցին բազմաթիվ կարծիքներ, այդ թվում՝ փորձագետների, մտավորականների, քաղաքական գործիչների, որ վարչապետը երկիրը կապիտուլյացիայի ենթարկելուց հետո, իր այս գրառմամբ քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ է կատարում։
Իսկ այսօր, լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց առաջ, նախ՝ փորձեց պարզաբանել, թե ինչու է նման գրառում կատարել։
«Իհարկե, հասկանալի է, որ հիմա մենք բոլորս, մեր հասարակությունը, հասկանալի պատճառներով, բավականին լարված է։ Երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես է հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում»,- նշեց վարչապետը և ընդգծեց, որ այդ ամենը հասկանալու համար պետք է ընթերցել ու հասկանալ, թե ինքն ինչ է գրել։
Նա շեշտեց, որ նոյեմբերի 9-ի հայտնի իրադարձություններից հետո, առաջնագծի մի շարք կամավորներ, զինվորներ տեսանյութեր են ձայնագրում ու հրապարակում համացանցում, որտեղ աջակցության խոսքեր են ասում կառավարության հասցեին և տալիս որոշ գնահատականներ ու բացահայտումներ։
«Ասում եմ, որ ապշած եմ տղաների խորագիտությունից, շատ դեպքերում ուղղակի խորը վերլուծությունների համար հիմք են հանդիսանում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այդ տղաների, զինվորների աչքի առաջ։ Հաջորդը գրում եմ՝ տղերք դուք ճիշտ եք, այսինքն՝ շատ իրադարձությունների իրենց մեկնաբանությունների հետ ես համաձայնվում եմ։ Սպասում եմ ձեզ Երևանում՝ ահա այս նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա։ Եթե մեր սիրելի հայրենակիցներն ուշադիր լինեն, ապա հայտնի իրադարձություններից հետո, հենց համացանցում երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում են իրենց ընտանիքներ: Այս տղաներից շատերը, նույնիսկ առանձին ջոկատներ ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, և ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ ես իրենց հանդիպումը, իհարկե, կկազմակերպեմ, հարցեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը» նախադասությանը՝ Ն. Փաշինյանն ասաց, որ, իհարկե, այնտեղ բավականին կոշտ ձևակերպում կա, բայց քանի որ երեկ իմացել է, որ այդ արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, ապա այո, ինքն էլ է այդ ձևակերպումն օգտագործել։
«Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ առաջնագծից զինվորների վերադարձից հետո, նրանց հետո քննարկումներից հետո վերջնականորեն կմարեն այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշվել, և այլն, և այդպես շարունակ։ Ո՞վ, եթե ոչ՝ առաջնագծից վերադարձող զինվորը գիտի այդ հարցի պատասխանը։ Ինձ համար շատ կարևոր է շփվել այդ տղաների հետ, լսել նրանց գնահատականները։ Ի դեպ, ասեմ, որ առաջնագծից որևէ մեկը զինված չի վերադառնում Երևան, որովհետև դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ գտնվող իրավապահ ներկայացուցիչները այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, որոնք հանձնում են զենքերը»,- հավելեց նա։
Մանրամասն՝ [url=https://168.am/2020/11/16/1407790.html?fbclid=IwAR2HMa-Qhw3vxcgWuIgj-MPZFmPJbbr2HdMykDmQZsDti1WQ-TdNA4XY-aU]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
4401 դիտում
20:24 07-03-2018
Եթե այդ կոռուպցիան կա, եթե Ամերիկայի դեսպանը գիտի կոռուպցիայի տեղը՝ թող ասի. Գալուստ Սահակյան
1550 դիտում
10:26 03-10-2019
Ռուսական գազի գինը անորոշ է․ Փաշինյան-Պուտին հանդիպումը չտվեց հարցի պատասխանը․ «168 ժամ»
Այս բաժնից
1021 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1594 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը
1042 դիտում
22:14 23-11-2024
ՏԿԵ նորանշանակ նախարարը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին