211652_close_icon
views-count11345 դիտում article-date 18:20 15-11-2020

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը: «Եթե հավաքներին մասնակցելը կամ կազմակերպելը իշխանության յուրացում է, իշխանության ներկայացուցչին սպանել նախապատրաստել է՝ ես բան չունեմ ասելու, իրավաբանության մեջ նման հիմնավորում գոյություն չունի: Նախապատրաստումը իրենից ենթադրում է կոնկրետ անձի գործողություններ, մեզ համար պարզ չի՝ Բաղդասարյանն ինչ է կատարել: Եթե ուշադիր լինեք ձայնագրությանը, հատուկ կպցրած են իրար, որ փորձեն անմիջական կապ հաստատել», - ասաց նա: Փաստաբանն ասաց, որ Բաղդասարյանին ձերբակալել են զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար. «Բաղդասարյանի տանը խուզարկություն են կատարել, նրա տանը 2011թ. ծննդյանը նվեր ստացած օրինական զենքն է, եւ ձերբակալվել է դրա համար: Ներկա պահին այդ մասը մեղադրանքից հանվել է»։ Վահագն Գասպարյանի խոսքով՝ Բաղդասարյանին բերման ենթարկելն ու ձերբակալելը, մեղմ ասած, ոչ իրավաչափ է: Փաստաբանը հայտնեց, քանի որ կալանավորման միջնորդություն են ներկայացրել, նիստը հետաձգվել է եւ նշանակվել ժամը 18։30-ին, հայտնում է [url=https://https://news.am/arm/news/613546.html]News.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր