211652_close_icon
views-count4277 դիտում article-date 13:58 15-11-2020

Ինձ դավաճան անվանող «համարձակները» պետք է կարողանան ուղիղ նայել ճշմարտության աչքերին․ Վահրամ Պողոսյան

Բացի հարազատ եղբորիցս, ով մարտական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 28-ից՝ Մեխակավանից (Ջաբրայիլից) սկսած, ութ եղբայր եմ ունեցել, ովքեր գտնվել են ռազմաճակատի տարբեր թեժ հատվածներում: Իսկ հորաքրոջս թոռը նշանի մատանին մատին զոհվել է: Նրանց և բազմաթիվ ընկերներիս համար ամեն օր ունեցածս ապրումներն ու կորստի ցավը միայն ես եմ զգացել: Այս մասին գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Գրառումներիս ժամանակ միշտ ազնիվ եմ եղել, մինչդեռ ճշմարտությունը չընդունել ցանկացողները հաճախ քննադատության թիրախ են դարձրել ինձ: Ինձ դավաճան անվանող «համարձակները» պետք է կարողանան, անկախ հոգեվիճակից, ուղիղ նայել ճշմարտության աչքերին և իրերը կոչել իրենց անուններով: Ես իմ համեստ աշխատանքն եմ կատարում, բայց եթե դրանով դարձել եմ մարդկանց աչքի փուշը, կարող եմ անվարան հրաժարվել դրանից: Իսկ ազնվությանս ու սկզբունքայնությանս մասին ինձ ճանաչողները հաստատ կվկայեն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Բացի հարազատ եղբորիցս, ով մարտական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 28-ից՝ Մեխակավանից (Ջեբրայիլից) սկսած, ութ...

Опубликовано Վահրամ Պողոսյան/Vahram Poghosyan Воскресенье, 15 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր