Ռուս խաղաղապահների ևս երկու ինքնաթիռ է ժամանել Երևան
Ռուսաստանի ռազմատրանսպորատյին ավիացիայի Ան -124 ևս երկու«Ռուսլան» ինքնաթիռներ Երեւանի օդանավակայան են տեղափոխել զրահատեխնիկա եւ խաղաղապահ բրիգադային ստորաբաժանումների անձնակազմ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Օդանավը տեղափոխել է 10 BTR-82A զրահափոխադրիչ, նյութատեխնիկական աջակցության սարքավորում, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանումների մոտ 30 զինծառայող»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Նշվում է, որ բեռնաթափումից, զննումից և սարքավորումների նախապատրաստումից հետո ստորաբաժանումները 300 կմ ճանապարհ են անցնելու և հասնելու են Գորիս քաղաքում գտնվող կենտրոնացման տարածք: