Անատոլի Վասերման. Նիկոլ Փաշինյանը կտրուկ կորցնում է իշխանությունը. այս պայմաններում դժվար չէ գուշակեն՝ ով կգա նրան փոխարինելու. Tert.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ կորցնում է իշխանությունը. այս պայմաններում դժվար չէ գուշակեն՝ ով կգա նրան փոխարինելու: Այս մասին Լուրերի դաշնային գործակալության հետ զրույցում ասել է հայտնի լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան Անատոլի Վասերմանը, հայտնում է [url=https://https://www.tert.am/am/news/2020/11/14/vasserman/3442858?fbclid=IwAR3GJzfaiG1j8QwDnfx3Nb6pC47JhqihLiTP7JiN7GRH515ViKSL92MzKiY]Tert.am[/url]-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Երևանում բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվում. դրանց մասնակիցները պահանջում են Փաշինյանի հրաժարականն այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ձեռք բերված և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված պայմանավորվածությունների մասին:
«Փաշինյանը պետք է հրաժարական տա. այն ամենը, ինչ նա կարող էր անել Ջորջ Սորոսի պատվերով, արդեն արել է: Դրանից հետո էլ Հայաստանը հանձնել ժողովուրդը նրան այլևս թույլ չի տա: Իսկ թե ինչպես թույլ չի տա, արդեն այլ հարց է. հնարավոր են տարբերակներ»,-ասել է անվանի քաղաքագետն ու վստահություն հայտնել առ այն, որ ՀՀ կառավարության ղեկավարը պաշտոնից հեռանալու երկու ճանապարհ ունի՝ «օվկիանոսից այն կողմ» կամ «գերեզման»:
Վասերմանի կարծիքով՝ «երկրորդ տարբերակն ավելի հավանական է, քանի որ «սորոսականները» շատ գաղտնիքներ ունեն, և նրանք, ովքեր բռնվելու վտանգի տակ են, սովորաբար մինչև դատավարություն ողջ չեն մնում»:
Վասերմանը գտնում է, որ վարչապետը չի կարողանա թաքնվել ժողովրդի դժգոհությունից: Նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած նախկին կառավարության տապալման համար պահանջվեց ընդամենը «մի քանի հազարանոց զանգված», որը հեռուստատեսությամբ «գեղեցիկ պատկեր» ստեղծեց:
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/14/vasserman/3442858?fbclid=IwAR3GJzfaiG1j8QwDnfx3Nb6pC47JhqihLiTP7JiN7GRH515ViKSL92MzKiY]Tert.am[/url]-ում: