211652_close_icon
views-count1730 դիտում article-date 21:53 14-11-2020

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Վրաստան

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Վրաստան, որտեղ նոյեմբերի 15-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը: Ցավոք, կորոնավիրուսի թեստի դրական պատասխանների պատճառով Վրաստան չեն մեկնել կիսապաշտպաններ Էդգար Բաբայանը և Աղվան Պապիկյանը, ինչպես նաև ՀՖՖ օպերատորը և թարգմանիչը: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Վրաստան է մեկնել հետևյալ կազմով՝ Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) Գրիգոր Մելիքսեթյան – «Գանձասար-Կապան» Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան) Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ» Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան» Անդրանիկ Ոսկանյան – «Վան» Կիսապաշտպաններ Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս) Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան) Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա) Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան» Հակոբ Հակոբյան - «Ուրարտու» Սոլոմոն Ուդո – «Արարատ» Կարեն Մուրադյան – «Արարատ» Հարձակվողներ Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան) Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա) Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանցում:

Նմանատիպ նյութեր