211652_close_icon
views-count3233 դիտում article-date 10:02 14-11-2020

Պատերազմը պարզ ու անխնա բան է․ Էդուարդ Վարդանյան

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը Արցախ մեկնելուց հետո գրառում է կատարել Ինստագրամի էջում: «Պատերազմը պարզ ու անխնա բան է: Ով փորձում է ռոմանտիկացնել այն, երբեք չի զգացել արկերի պայթյունից քայքայված դիակի հոտը կամ չի հայտնվել խաչաձև կրակի տակ: Պատերազմը միշտ ուղեկցվում է վշտով՝ նույնիսկ հաղթողների շարքերում: Որ կողմից էլ նայես, այն անիմաստ է: Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը: Դա մտածել են մարդիկ, որոնք շատ լավ ծանոթ են պատերազմի արդյունքներին: Այս լուսանկարում 3 սերունդների վիշտ է: Ամուսիններ ու որդիներ, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքին: Եվ ապացուցելու միակ շանսը, որ նրանց կյանքն ապարդյուն չէ, դա աշխարհը զարգանալու ու արարելու օգնությամբ ավելի լավը դարձնելն է: Ամեն բան մեր ձեռքում է»,- գրել է Վարդանյանը: Հիշեցնենք, որ Էդուարդ Վարդանյանը Արցախ էր մեկնել հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր