211652_close_icon
views-count63598 դիտում article-date 22:36 13-11-2020

Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ. Պուտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում բարդ մարդասիրական իրավիճակ է, մարտերի արդյունքում ավերվել են հումանիտար ենթակառուցվածքներն ու մշակութային օբյեկտները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լուրջ մարդասիրական խնդիրներ են առաջացել: Այս մասին այժմ հաղորդվեց մեզ: Զոհերի թիվը, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում, մարտերի արդյունքում գերազանցել է 4 հազարը, ավելի քան 8 հազար մարդ վիրավորվել է, փախստականների թիվը, ըստ տարբեր աղբյուրների, տասնյակ հազարների է հասնում: Ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքները եւ մշակութային շատ օբյեկտներ»,- ասել է նա Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար հարցերի լուծմանը նվիրված խորհրդակցության ժամանակ: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=b3mpeSv6WWE&feature=emb_logo]News.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր