«Էբոլա»-ի զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը
Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով՝ «Էբոլա» վիրուսի զոհերի թիվը հասել է 8153-ի, իսկ վարակվածները 20656-ն են:
Հիվանդները հիմնականում Լիբերիայի, Գվինեայի եւ Սյերա-Լեոնեի բնակիչներ են: Վարակման դեպքեր են գրանցվել նաեւ Նիգերիայում, Մալիում, Սենեգալում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում:
ԱՀԿ մասնագետների խոսքով՝ «Էբոլայի» տարածումը վերջնականապես հնարավոր կլինի կանխել հաջորդ տարի: