«Եթե Փաշինյանը սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, այս վիճակը չէր լինի». Գ. Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մի քանի ժամ ՀՔԾ-ում գտնվելուց հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ: Մինչև ներս մտնելը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:
Հարցին, թե ինչու՞ են իրեն նորից ԱԱԾ հրավիրել՝ ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Ծառուկյանից շատ են վախենում, ամաչում են, աչքերիս չեն նայում, դրա համար չեն թողնում անվտանգությունից տուն գնամ: Ես ամաչում եմ, որ ունենք այսպիսի վարչապետ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած մարդ անօրինականության համար պատասխան է տալու, և այս իրավիճակը երկար չի տևելու:
ԲՀԿ նախագահը հայտարարել է նաև, որ եթե Փաշինյանը սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, ապա այս վիճակը չէր լինի:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=Dkc67zz5N_c&feature=emb_logo]Kentron Channel[/url]-ի