4069 դիտում
21:36 13-11-2020
Սադրանք է, որը նպատակ ունի վատաբանելու իմ, իմ կուսակցության բարի համբավը. ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյան
ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանը գրում է․
«Պարզաբանում.
Ս.թ. Նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ փաստաթղթից հետո ՀՀ ԱԺ շենք ներխուժած քաղաքացիների իրականացված թալանի և հանցանքների մեջ ինձ մեղադրող լրատվամիջոցների,ֆեյք ինֆորմացիայի գերի դարձած քաղաքացիների և իրավապահ մարմինների համար։
Հարգելի համաքաղաքացիներ, հանդիսանալով ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի անդամ, իմ լիարժեք իրավունքն է գտնվել իմ աշխատանքի վայրում և հնարավոր բոլոր միջոցներով անկառավարելի ամբոխից և հատուկ ուղարկված պրովոկատոր թալանչիներից պաշտպանել պատմամշակութային արժեք հանդիսացող Ազգային ժողովի շենքը, երկրի գլխավոր ամբիոնը, պատմականև պետական նշանակություն ունեցող նիստերի դահլիճը, պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերն ու նմանատիպ այլ հանցանքները։
Բոլոր այն լրատվամիջոցներն ու անձինք, ովքեր տարածում են նիստերի դահլիճում գտնվելու իմ լուսանկարներն ու մեղադրում կատարված խուլիգանությունների մեջ, տարածում են բացահայտ ապատեղեկատվություն։
Սա բացահայտ սադրանք է, որը նպատակ ունի վատաբանելու իմ, իմ կուսակցության բարի համբավը,17 կուսակցությունների հայրենիքը փրկելու նախաձեռնությունը և ժողովրդի արդարացի պահանջով իրականացվող այս պահին ընթացող ցույցերը։
Պահանջում եմ վերոնշյալ բոլոր լրատվամիջոցներին վերանայել տարածվող ապատեղեկատվությունն ու կատարել իմ հրապարակած պարզաբանման լուսաբանման պարտականությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Պարզաբանում։ Ս.թ. Նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ փաստաթղթից հետո ՀՀ ԱԺ շենք ներխուժած քաղաքացիների իրականացված...
Опубликовано Ashot Andreasyan / Աշոտ Անդրեասյան Пятница, 13 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
10:06 25-03-2015
ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը նպատակ ունի լքելու ԲՀԿ շարքերը. Ժողովուրդ
1216 դիտում
10:15 10-11-2024
Կառավարության որդեգրած քաղաքականությունը նպատակ ունի զարգացնել գիտական ներուժը․ Ժաննա Անդրեասյան
Այս բաժնից
553 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
574 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2464 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը