211652_close_icon

«Մանդատս վայր չեմ դնի, կկիսեմ պատասխանատվությունը, չկիսողներին էլ դասալիք կհամարեմ»․ Կարեն Սարուխանյան. Aravot.am

views-count28613 դիտում article-date 20:10 13-11-2020
[url=https://www.aravot.am/2020/11/13/1151510/?fbclid=IwAR0o_Lqkx81hylcmnCABHNFGVupfhj83FtMJ1U8r5DJc86oQR9jKvpValwo] Aravot.am[/url]-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանին հարցրեց՝ նախապես տեղյակ եղե՞լ է, որ ՀՀ վարչապետի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ համաձայնագիր է ստորագրվելու, որով Արցախի զգալի հատվածն անցնելու է թշնամուն, պատրա՞ստ է արդյոք կիսել պատասխանատվությունն այս ամենի, թե՞ գերադասում է մանդատը վայր դնել։ «Ես լիարժեք կիսում եմ վարչապետի ու մեր քաղաքական թիմի հետ պատասխանատվությունը։ Նախապես տեղյակ լինելու մասին էլ ասեմ, որ 88 պատգամավորներին, մանավանդ այդպիսի արագ զարգացող իրադարձությունների ժամանակ, չեմ կարծում, որ հնարավորություն է եղել բոլորին իրազեկել, նրանց հետ քննարկել։ Իրադարձությունները բավական արագ են զարգացել և ամեն րոպե, ամեն վայրկյան ինչ-որ բան է փոխվել այդ ընթացքում, իսկ պատասխանատվության մասով, նորից եմ ասում, իմ քաղաքական թիմի հետ լիարժեք կիսում եմ, և ցանկացած մեկը, ով քաղաքական թիմից չի կիսի, ես դասալքություն եմ համարում»,-ասաց պատգամավորը։ Մենք նաև կարծիք հարցրեցինք վարչապետի հրաժարականի պահանջի մասին՝ հետաքրքրվելով՝ չարժի՞ որ կառավարության պարտված ղեկավարը հենց այս պահին հեռանա։ «Չարժի տալ հրաժարական, նախ պիտի հասկանանք՝ ովքեր են հրաժարական պահանջողները․ համաձայնագրի ստորագրումից րոպեներ անց մարդիկ պատրաստված կառավարության շենքում էին, հետո Ազգային Ժողովի․․․ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/11/13/1151510/?fbclid=IwAR0o_Lqkx81hylcmnCABHNFGVupfhj83FtMJ1U8r5DJc86oQR9jKvpValwo]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր