Բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի օտարերկրյա գրոհայինները լքեն ԼՂ-ն. Զախարովա
ՌԴ-ն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա գրոհայինների ներկայության հարցը լուծվելու է։ Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է [url=https://tass.ru/politika/9994653]tass.ru[/url]-ն։
«Լեռնային Ղարաբաղ տեղափոխված գրոհայինները չեն անհետացել։ Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ հարցի լուծման ուղղությամբ պետք է ջանքեր գործադրեն բոլոր կողմերը։
«Այս տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ հետաքրքրված բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու ուղղությամբ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։