Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները նոյեմբերի 13-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մարտավարական և տեխնիկական մանրամասները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է tass.ru-ն:
«Վաղը ընդլայնված պատվիրակություն կժամանի Ռուսաստանից: Կքննարկվեն մարտավարական և տեխնիկական հարցեր այն մասին, թե ով որտեղ կտեղակայվի և ով ինչով կզբաղվի (տարածաշրջանում)»,- ասել է նա: Բացի այդ, Աքարը նշել է, որ «Թուրքիան գտնվում է կարգավորման կենտրոնում»: «Մենք և՛ բանակցությունների սեղանի շուրջ ենք, և՛ «գետնի վրա»: Ոչ մի «կատարված փաստի» մասին խոսք չկա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի միջև տեսակապով բանակցություններից հետո ստորագրվել է հուշագիր՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Այն տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ռուսաստանը և Թուրքիան նոյեմբերի 13-ին կքննարկեն Արցախի մասին համաձայնագրի մարտավարական և տեխնիկական մանրամասները
2020.11.12 22:40


Twitter
Вконтакте
Одноклассники
