211652_close_icon
views-count278 դիտում article-date 21:59 12-11-2020

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2.22 հա տարածքում բռնկված հրդեհները

Նոյեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ 2000 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղում՝ 1 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 2.22 հա։

Նմանատիպ նյութեր