211652_close_icon
views-count13887 դիտում article-date 19:59 12-11-2020

Ամերիկան վերադառնում է, մենք նորից խաղի մեջ ենք մտնում․ Բայդեն

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է համաշխարհային առաջնորդների հետ իր հեռախոսազրույցները։ Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30944699.html]«Ազատությունը»[/url]։ «Ես նրանց ասում եմ՝ Ամերիկան վերադառնում է, մենք նորից խաղի մեջ ենք մտնում», - Թվիթերում գրել է Բայդենը: Դեմոկրատական թեկնածուն իր թիմի հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատում էր գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը, ինչը նրանց համոզմամբ հանգեցրել է Միացյալ Նահանգների և դաշնակիցների միջև հարաբերությունների լարվածության: Բայդենը Թրամփին մեղադրում էր նաև Կրեմլի և Վլադիմիր Պուտինի նկատմամբ ավելորդ փափկության մեջ։ Ընտրություններից առաջ մի հոդվածում Բայդենը գրել է, որ մտադիր է Ամերիկան վերադարձնել ժողովրդավար աշխարհի առաջնորդի կարգավիճակին և հայտնել, որ իր նախագահության առաջին տարվա ընթացքում մտադիր է գագաթնաժողովներ անցկացնել և քննարկման դնել բռնապետական ռեժիմների աճող սպառնալիքները:

Նմանատիպ նյութեր