211652_close_icon
views-count27565 դիտում article-date 18:52 12-11-2020

ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը հայտարարություն է տարածել

Այսօր պաշտոնապես դադարեցրի համագործակցությունս սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը՝ հավելելով՝ պայքարը նոր է սկսվում։ «12.11.2020 ԿՈՎՍԱԿԱՆ. ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում թուրքական նամազի տակ հաղթանակ են տոնում: ՇՈւՇԻ. Լուսաբացը բացվում է ՆԱՄԱԶՈՎ: ԵՐԵՎԱՆ. Ժողովուրդ բաժան-բաժան, կոտրված ու նվաստացած ում փորձում են համոզել, որ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՊԵՏՔ ԶՈՀԵԼ ՀԱՆՈւՆ ԱՆՀԱՏԻ: Հ.Գ. Այսօր պաշտոնապես դադարեցրի համագործակցությունս սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս` սփյուռքում և Հայաստանում, համագործակցության համար: Հ.Գ.Գ. ՄԵՐ պայքարը նոր է սկսվում: Ես ԱՐՑԱԽ չունեմ որևէ մեկին տալու: ՄԻԱՑՈւՄ»,- գրել է Ասպրամ Կրպեյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: «Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր