211652_close_icon
views-count4042 դիտում article-date 18:40 12-11-2020

Ավարտվել է վարչապետի հանդիպումը «Իմ Քայլը» խմբակցության հետ. ինչ են քննարկել

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնում է, որ քիչ առաջ ավարտվել է «Իմ Քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման արդյունքում պատճառված վնասը։ Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անելիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն ապահովելու համար»,-նշում է Լենա Նազարյանը:

Նմանատիպ նյութեր