Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու միջոցառումների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարբաղում խաղաղություն պահպանելուն միտվածլ նախատեսված միջոցառումների վերաբերյալ.
Հրամանը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հիման վրա։
Ըստ հրամանի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու է ՌԴ ԶՈՒ մինչեւ 1960 թվաքանակով զինվորական կազմավորում՝ 5 տարի ժամկետով հետագա հնգամյա ժամկետներով դրա տեղակայման ավտոմատ երկարաձգմամբ, եթե մինչեւ համապատասխան 5-ամյա ժամկետի լրանալը Ադրբեջանը եւ Հայաստանը չհայտարարեն ձեռք բերված համաձայնության պահպանումը դադարեցնելու մտադրության մասին։ Խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0619533001605178496848953.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0673541001605178508803552.jpg[/img]