Ալիևը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին»: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210119/aliev-1593666207.html]ria.ru[/url]-ն:
Ալիևը ստորագրել է ևս մեկ հրամանագիր, այն վերաբերում է «Ղարաբաղի վերածննդի հիմնադրամի» գործունեության ապահովմանը:
Համաձայն այդ հրամանագրի` հիմնադրամին հատկացվում է 1 միլիոն մանաթ, որը առանձնացվել է պետական բյուջեից: Հաստատվել է Հիմնադրամի կազմն ու կառուցվածքը: