ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցում ներգրավվելու թուրքական նկրտումներին։
Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնի գտնվելու վայրով, հայտնում է ТАСС-ը։«Թուրքական խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին հստակ ասված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունում»,- ընդգծել է Լավրովը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Թուրքական խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք. Լավրով
2020.11.12 17:21


Twitter
Вконтакте
Одноклассники
