1881 դիտում
08:55 12-11-2020
Տեղեկություն ստացա, որ շատ շուտով ՀՀ-ում ինտերնետն է անջատվելու․ Արսեն Բաբայան
Դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից այս ձերբակալությունները, մեր համոզմամբ՝ քաղաքական հետապնդումներ են եւ նպատակ ունեն անազատության մեջ պահել նրանց այնքան ժամանակ, մինչեւ իրենց կհաջողվի այս դավաճանական պայմանագիրը հասցնել ավարտին։
Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Արդեն բազմիցս համոզվել ենք, որ գործող իշխանությունը՝ դավաճան Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կանգ չի առնելու ոչնչի առաջ։
Քիչ առաջ ես տեղեկություն ստացա, որ նույնիսկ շատ շուտով ՀՀ-ում ինտերնետն է անջատվելու։
Իր իշխանությունը չկորցնելու համար նույնիսկ դրան է պատրաստ, բայց վստահ եմ, որ չի հաջողվելու, քաղաքական հետապնդումները իր համար ոչ մի արդյունքի չեն տալու եւ մենք հայ ժողովրդի հետ միասին թույլ չենք տալու այս դավաճանական քաղաքականության շարունակությունը»,- ասաց Բաբայանը։
Նմանատիպ նյութեր
5564 դիտում
11:21 24-12-2020
Նոր տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան․ Tert.am
832 դիտում
22:37 12-05-2023
Տիեզերական ինտերնետն ու լրտեսական արբանյակները Բաքվի համար դեռ այնքան էլ արդյունավետ չեն․ Արթուր Թովմասյան
Այս բաժնից
1486 դիտում
14:34 27-01-2025
Հայտնի են 2024-ի ՀՀ խոշոր հարկատուները
751 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը