211652_close_icon

Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներ, խնդրում եմ չհանել սեփական գույքը ձեր տներից․ տարածքային զիջումների և ժամկետների հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռ չեն քննարկվել․ Վահրամ Պողոսյան

views-count6525 դիտում article-date 22:40 11-11-2020
Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր