ՊՍԺ-ն կապ է հաստատել Մեսիի հոր հետ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ամռանը կարող է փոխել ակումբը:
Ինչպես հայտնում է ESPN-ն, ֆուտբոլիստի հոր և գործակալ Խորխե Մեսիի հետ կապ են հաստատել ՊՍԺ-ի ներկայացուցիչները: Ֆրանսիական ակումբը ցանկանում է «Բարսայի» ավագի հետ պայմանագիր կնքելու շուրջ հունվարին բանակցություններ սկսել:
33-ամյա արգենտինացու ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: Ավելի վաղ նա ցանկություն էր հայտնել հեռանալ կատալոնական ակումբից: