211652_close_icon
views-count243053 դիտում article-date 19:24 11-11-2020

Սպանություն Արմավիրի մարզում. դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 19-ամյա տղայի՝ գլխի մասում հրազենային վնասվածքներով դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16: 35-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղի դաշտամիջյան հատվածում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Հակոբյանը և ոստիկանության Մեծամորի բաժանմունքի պետի տեղակալ Իգիթ Հակոբյանը: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության ջոկատը: Փրկարարներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի ՝ գլխի մասում հրազենային վնասվածքներով դի: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 19-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանն էր: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր