Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Մամիկոնյանը Կոմիտասի պողոտայում՝ «Մոլորակ» սրճարանի դիմաց, իր վարած Cadillac մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ 69-ամյա Արփինե Հովհաննիսյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերառիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Հրաչյա Գևորգյանի և Ռաֆայել Հունանյանի ուղեկցությամբ ավտոմեքենայի հետ տեղափոխվեց քննչական բաժին։ Վարորդը ենթարկվել է սթափության է փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 22-ամյա վարորդը Cadillac-ով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.11.11 10:02



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
